Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն
01.05.2014 | 17:28

Մայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60 մարզիկներ։

Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ Ուսանողական մարզական խաղերի ծրագրում այս տարի առաջին անգամ են կազմակերպվում ձյուդոյի մրցումներ: Այնուհետև տեղեկացրեց. «Սրանք նախապատրաստական մրցումներ են, որոնց նպատակն է պատրաստվել մյուս տարի բարձր մակարդակով անցկացվելիք ուսանողական առաջնությանը, որի արդյունքում կընտրվի 2015-ին Ուսանողական համաշխարհային ունիվերսիադայի՝ Հայաստանի ձյուդոյի թիմը»: Ըստ Հովհաննես Գաբրիելյանի՝ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը ձյուդոյի առաջնությանը մեծ է, քանի որ ձյուդոն Հայաստանում սիրված օլիմպիական ձև է:
Հայաստանի ուսանողական մարզական խաղերի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ձյուդոյի առաջնությունը կազմակերպվեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հետ համատեղ՝ մրցավարական բարձր անձնակազմի մասնակցությամբ:
Ձյուդոյի առաջնության արդյունքները ներկայացնում ենք ստորև.


Քաշային կարգ՝ 60 կգ,
տեղ ազգանուն անուն բուհ
1-տեղ Հովսեփյան Վահագն /ՖԿՀՊԻ/
2-տեղ ՈՒզունյան Հարություն /ՀԱԱՀ/
3-տեղ Բակունց դավիթ /ԵՊԲՀ/
Քաշային կարգ՝ 66 կգ,
1-տեղ Ավետիսյան Արեգ /ՖԿՀՊԻ/
2-տեղ Գրիգորյան Հրանտ /ՖԿՀՊԻ/
3-տեղ Կարապետյան Համլետ /ՎՊՄԻ/
3-տեղ Սարգսյան Լևոն /ԵՊԲՀ/
Քաշային կարգ՝ 73 կգ,
1-տեղ Մկրտչյան Ալբերտ /ՖԿՀՊԻ/
2-տեղ Մանուկյան Ռաֆիկ /ՎՊՄԻ/
3-տեղ Սիրունյան Նարեկ /ՎՊՄԻ/
3-տեղ Վարդանյան Մանվել /ՏԱՏՀ/ Տերնոպոլ
Քաշային կարգ՝ 81 կգ,
1-տեղ Նիկողոսյան Դավիթ /ՖԿՀՊԻ/
2-տեղ Գառնիկյան Սուրիկ /ՖԿՀՊԻ/
3-տեղ Իշխանյան Դավիթ /ԵՊԲՀ/
3-տեղ Սերոբյան Հովհաննես /Ռազմական ինստիտուտ/
Քաշային կարգ՝ 90 կգ,
1-տեղ Չափարյան Անդրանիկ /ՖԿՀՊԻ/
2-տեղ Աբրահամյան Հարություն /ՀՊՏՀ/
3-տեղ Մարգարյան Մաքսիմ /ՖԿՀՊԻ/
3-տեղ Մուրադյան Սարգիս /Ռազմական ինստիտուտ/
Քաշային կարգ՝ 90+ կգ
1-տեղ Կիրակոսյան Գարեգին /ՖԿՀՊԻ/
2-տեղ Մարգարյան Գոռ /ԵՊՀ/
3-տեղ Աթյան Շամիր /ՎՊՄԻ/
3-տեղ Աջամյան Արթուր /ՀՊՃՀ/:

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ